Գագիկ Ծառուկյանը՝ ծանրամարտի մարզիչներին․ «Ձեր ձեռքով ձեր հաջողությունները փչացրեցիք»

Լուրեր

11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
Բոլորը

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ծանրամարտի հավաքականների մարզիչների հետ․ գրում է armsport-ը։

«Միշտ ազգի պատիվը բարձր եք պահել, ապրեք։ Միշտ ամենաշատ մեդալները դուք եք բերել, ապրեք։ Բայց այս վերջին աշխարհի առաջնությունը, որ մենք պայմանավորվածություն ունեինք, որ դուք գնում էիք թիմային առաջին տեղը լինելու, մեդալ բերելու ու այսօր պիտի պատասխան տաք՝ ինչ կատարվեց։ Մենք սա չէինք սպասում։

Այսօր մենք ուզում ենք արդյունք ունենալ։ Եթե ասածը չես պահում, 15 հոգի չես տանի, կտանես 4 հոգի։

Սիմոն Մարտիրոսյանին ի՞նչ եղավ: Բոլորը վերջացնում էին իրենց ելույթները, նա նոր միայն մասնակցում էր։ Այսօր ի՞նչ է եղել։ Վերցնում է, չի կարողանում կանգնել։ Մարդիկ ուժեղ էին, դուրս էին գալիս մրցելու, նրանց հավասարը չկար։ Այսօր ի՞նչ եղավ։ Միայն ծանր քաշայիններն իրենց ֆիքսած թվերը տղավարի պահեցին, իջան։ Սխա՞լ եմ ասում։ Աշխարհի մակարդակով 6-րդ տեղն, այո, լավ է, բայց մենք պայմանավորվել էինք, որ թիմային հաշվարկում պիտի առաջին տեղը լինենք։

Մարզի՞չն է մեղավոր, մարզի՞կն է մեղավոր, հավաքվենք, ասենք, եթե չի ենթարկվում, չի պարապելու։ Սա մարզաշխարհի միակ ոլորտն է, որին 100%-ով հավատում եմ։ Մեր ազգի պատիվը միշտ բարձր եք պահել, բայց այսօր դուք ձեր ձեռքով ձեր հաջողությունները փչացրեցիք»,-Ծառուկյանի խոսքերն է փոխանցում «Կենտրոն» հեռուստաընկերությունը։