Վրաստանի ԱԺ «Լելո-Գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցությունը հրաժարվում է աշխատել խորհրդարանում, քանի դեռ պետությունը բանտում համապատասխան խնամք չի տրամադրել երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին և նրան չի տեղափոխել բազմամասնագիտական քաղաքացիական կլինիկա, գրում է «Նովոստի-Գրուզիան»: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ խմբակցության անդամները հայտարարել են, որ այլևս չեն մասնակցի խորհրդարանի լիագումար նիստերին։ «Պատմության մեջ չեն մնա մանրամասները, ոչ ոք չի …

