Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով այսօրվա դատական նիստին նախկին նախագահը չէր ներկայացել։ Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի հարազատներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ախտանշաններ են ի հայտ եկել նաև Ռոբերտ Քոչարյանի մոտ։ …

