Նոյեմբերի 22-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստուգել են Գորիս քաղաքի 33-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան և հայտնաբերել առանց համապատասխան փաստաթղթերի մոտ 4 խմ փայտանյութ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ըստ վարորդի` Կապանի վարչական տարածքի անտառում ապօրինի հատել էր ծառեր: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր: Նոյեմբերի 24-ին ապօրինի ծառահատման դեպք …

