Պատերազմում երկու որդիներին նույն օրը կորցրած Գևորգյանները երեխա են ունենալու․ «Կյանքն իմաստավորվել է»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Արևիկն ու Արթուրը Արմավիրի մարզի Խանջյան գյուղից են։ Նրանց երկու որդիները ծառայում էին ոստիկանության զորքերում։ Ավագ որդին՝ Գևորգը 26 տարեկան էր, կրտսերը՝ Կարենը՝ 22։ Գևորգն ամուսնացած էր, մեկ դուստր ունի, Կարենն էլ ուսանող էր։

Ռազմաճակատ մեկնեցին 44-օրյա պատերազմի առաջին օրերին։ Սկզբում Քարվաճառում էին, նոյեմբերին՝ արդեն Շուշիում։ Երկու եղբայրները միասին կռվել ու միասին էլ զոհվել են նոյեմբերի 8-ին՝ հրադադարի հաստատումից մեկ օր առաջ։

Անդառնալի կորուստներից հետո Արևիկի ու Արթուրի ընտանիքում համալրում է սպասվում։ Ամուսիններն այսօր ժպտում են, մեկ տարվա տխրության արցունքները վերածվել են երջանկության արցունքների․ իմացել են՝ որդի են ունենալու։ Տիկին Արևիկը, որ որդիների անվան առաջին տառերով վզնոց է կրում, դժվարությամբ է խոսում։

«Մի ուրիշ զգացողություն է, որ կորցրածը կարողանում ես հետ բերել։ Որ մի տարի մեզ համար կյանքը կանգ էր առել, ոնց որ չապրեինք, բայց Պտղաբերության կենտրոնն ինձ նոր կյանք տվեց»,- պատմում է տիկին Արևիկը։

Ասում է՝ որոշեցին երեխա ունենալ՝ կյանքն իմաստավորելու համար, բայց և անկեղծանում է՝ այս որոշումը դժվարությամբ են կայացրել․ «Ես միշտ մտածում էի, որ մենք նոր երեխաներ ունենանք, Գևորգն ու Կարենը մեզանից կնեղանան։ Բայց հետո մտածեցինք, որ մեզ երեխա պետք է՝ ապրելու համար»։

Արցունքները խեղդելով՝ կինն ասում է՝ երկու որդիների՝ Գևորգի ու Կարենի կարոտը նրանից են առնելու։ Գևորգյանները տղայի անվան մի քանի տարբերակներ են քննարկել։

«Քանի որ Գևորգս ամուսնացած էր, ունի մեկ աղջիկ, Կարենս 22 տարեկան էր, ուսանող էր, նրանից ոչ մի բան չունեմ, որոշեցի, որ անունը Կարեն կդնեմ, բայց ամուսինս չմահաձայնվեց, ասաց՝ պետք չէ, որ պուճուրի մեջ նրանց գտնենք։ Որոշել ենք՝ անունը կդնենք Արեն»,- ասում է տիկին Արևիկը։

Այդպես ծնողների ավագ որդին՝ Գևորգն էր որոշել, որ եթե երկրորդ երեխան տղա ծնվի, Արեն կանվանի։ Ամուսինը, որ ամբողջ ընթացքում զրույցին կողքից էր հետևում, խոսել չցանկացավ։ Բայց նրա դեմքին էլ, ի վերջո, ժպիտ է հայտնվել։

Մանկաբարձ-գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը պատմում է՝ Գևորգյանների ընտանիքի հետ բավականին բարդ ու երկար ճանապարհ են անցել։

«Մի քանի ամիսների բուժում ենք իրականացրել, ընթացքում մի հիասթափություն, անհաջող փորձ ենք ունեցել, հետո արդեն գրանցվեց հաջողություն։ Հիմա հղիությունը նորմալ զարգանում է»,- պատմում է մասնագետը։

Մանկաբարձ-գինեկոլոգն ասում է՝ երեխա ունենալու համար զոհված զինվորների ծնողները շատ են դիմում։ 47-ամյա տիկին Արևիկն ասում է՝ ուժեղ ենք, նորից կծնենք որդիներ, հայ կանանց էլ խորհուրդ է տալիս կենտրոն գալ, որպեսզի որևէ մեկի տան ճրագը չմարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան