Թուրքիայում էժան հացի հերթերը շարունակում են աճել։ Երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Թունջայ Օզքանը թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում երևում է Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի հրապարակում էժան հարցի համար երկար հերթը։ «Մեր քաղաքներում հացի հերթերը շարունակում են աճել։ Աղքատությունն ու գնաճը վնասում են մեր ժողովրդին։ Մենք պալատական ձևով չենք քանդի մեր երեխաների ապագան»,- …

