Ուկրաինայի դեմ նոր ագրեսիան թանկ կարժենա ՌԴ համար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հույս է հայտնել, որ Ուկրաինայի առնչությամբ խնդիրները Ռուսաստանի հետ կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով, սակայն զգուշացրել է, որ Մոսկվան կտուժի, եթե նրա զորքերը ներխուժեն Ուկրաինա, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Յուրաքանչյուր հաջորդ ագրեսիվ գործողություն Ռուսաստանի համար թանկ կարժենա տնտեսական, ռազմավարական և քաղաքական առումներով», – ասել է Բերբոքը երկուշաբթի օրը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մոսկվայի և արևմտյան երկրների միջև Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով տասնյակ հազարավոր զինվորականների տեղակայման շուրջ բանակցություններն ավարտվեցին անարդյունք։

Լարվածությունն ավելի է սրվել Ուկրաինայի կառավարական կառույցների դեմ կիբերհարձակումից հետո, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին։

Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինան և Գերմանիան միասնական են իրենց ցանկության մեջ վերսկսելու քառակողմ խաղաղ բանակցությունները Ուկրաինայի արևելքում պատերազմի ավարտի շուրջ՝ այսպես կոչված նորմանդական ձևաչափով, որի մասնակիցներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան և Ռուսաստանը։

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները բազմիցս վստահեցրել են Կիևին, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որևէ որոշում չի ընդունվի առանց նրա մասնակցության և համաձայնության։

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Կուլեբան շնորհակալություն է հայտնել Գերմանիային «սկզբունքային դիրքորոշման համար»։