Թուրքիայում էժան հացի հերթերը չեն նվազում․ ընդդիմադիր պատգամավորը տեսանյութ է հրապարակել 

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայում էժան հացի հերթերը շարունակում են աճել։ Երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Թունջայ Օզքանը թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում երևում է Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի հրապարակում էժան հարցի համար երկար հերթը։

«Մեր քաղաքներում հացի հերթերը շարունակում են աճել։ Աղքատությունն ու գնաճը վնասում են մեր ժողովրդին։ Մենք պալատական ձևով չենք քանդի մեր երեխաների ապագան»,- տեսանյութին կից գրել է Օզքանը։ 

Նշենք, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ու լիրայի արժեզրկման պայմաններում հացի գինը շարունակում է կտրուկ բարձրանալ՝ երկրում տիրող սոցիալական լարվածությունն է՛լ ավելի մեծացնելով։ Այդ պատճառով էլ երկրի տարբեր քաղաքներում էժան հացի կրպակներ են գործում։

Քաղաքապետարանի աջակցությամբ էժան հացի նման կրպակներ կան նաև Ստամբուլում, որտեղից հաց գնելու համար մարդիկ ժամերով հերթ են կանգնում։ Այստեղ հացը վաճառվում է 1․25 լիրայով։ Համացանցում պարբերաբար շարունակում են այդ կրպակների մոտ մարդկանց հերթերի լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակվել։

Էմմա Չոբանյան