Կրակելու դեպքում մեզ վրա էինք կրակելու․նախկին գերու պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Իրավիճակը հասարակությանը այլ կերպ է ներկայացվել, այդ իսկ պատճառով հասարակությունն աղավաղված պատկեր տեսավ, Factor TV-ի հետ զրույցում ասում է նախկին գերի Մելս Ամբարդարյանը, որը 61 զինծառայակիցների հետ գերեվարվել էր Խծաբերդի տարածքից՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

«Իմ ցուցմունքից հանել են ընտրովի հատված, հրապարակել, որ Շիրակի մոբիլիզացիան հանձնվել է 6-7 ադրբեջանցի զինվորների, այդ հատվածն են դուրս գրել իմ ամբողջ ցուցմունքից, բայց ես նաև ասել եմ, որ թիկունքում տեսել ենք մի ամբողջ գումարտակ»,- պատմում է Մելսը։

Հրամանատարը հեռախոսով հրահանգել է շարժվել դեպի Կունգ կոչվող հատվածը, որտեղ իրենց «Ֆորդ» մեքենաներ պետք է դիմավորեին և տեղափոխեին Հայաստան, սակայն տեղ հասնելուն պես հանդիպել են ադրբեջանցի զինվորներին։

«Մեզ ասել էին, որ մեզ դիտարկելու են սարերից և հետևելու են մեր ընթացքին, իրականում մեզ դիտարկողները ոչ թե մեր հայրենակիցներն էին, այլ ադրբեջանցիները, որ մեզ դիտարկեցին ու ուղեկցեցին էդ ճանապարհով»,- հիշում է Մելս Ամբարդանյանը։

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչո՞ւ չեն կրակել, պատմում է, որ հասել էին մի վայր, որտեղ մարտեր վարել չէին կարող, կրակելու և ընդդիմանալու դեպքում իրենց վրա էին կրակելու։ Բացի այդ՝ վստահ էին, որ մյուս ընկերների պես իրենք էլ են հայրենիք վերադառնալու, հակառակ դեպքում, առաջինն ինքը կկրակեր իր վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան