Էրդողանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան «դեմ է Ղրիմի օկուպացիային» և այդ մասին ասել է Պուտինին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրականությունից հեռու է անվանել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիայի սցենարը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Լրագրողների հետ զրույցում, որոնք Էրդողանին ուղեկցել են Ալբանիա կատարած այցի ընթացքում, Թուրքիայի նախագահը նշել է, որ «նման քայլի համար Մոսկվայում պետք է վերլուծեն իրավիճակն աշխարհում ու երկրի ներսում»։

Էրդողանը հայտնել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը մտադիր է քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որն օրերս Կիևում էր։

«Ես կխոսեմ Իլհամ Ալիևի հետ։ Իհարկե, կարևոր է քննարկել այդ հարցերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ այդ տարածաշրջանները չեն կարող նոր պատերազմի բեռը կրել։ Դա ճիշտ չի լինի։ Եկել է ժամանակը՝ պատերազմի սցենարը քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանելու»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ ժամանակակից աշխարհում «ուրիշների հողերի օկուպացիայի ձգտումը» ցանկալի արդյունքի չի բերի։

«Օրինակ, ի՞նչ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանը Ուկրաինայում, Ղրիմում։ Պուտինի հետ ամեն խոսակցության ժամանակ ես հայտարարում եմ, որ Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացիային։ Ռուսական կողմին այդ տեսակետն է հասցնում նաև Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Թուրքիայի դիրքորոշումը այդ հարցում միանշանակ է»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս աշխատանքային այցով Կիևում էր, որի ընթացքում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։