Նիկոլ Փաշինյանը հաստատել է միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հունվարի 18-ին հաստատվել են մի շարք երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակված որոշումներում:

Ըստ վարչապետի 63-Ա որոշման՝ հաստատվել է Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հայկական կողմից հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Ըստ վարչապետի 64-Ա որոշման՝ հաստատվել է Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ ԱԳՆ համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Ըստ վարչապետի 62-Ա որոշման՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշանակվել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ ԱԳՆ համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ: