Պայթյունավտանգ իրավիճակ է․ նոր պատերազմ կլինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ ՀՀ վարչապետը դեր կունենա ռազմական գործողություններում․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Պարո՛ն Սարոյան, Ռուսաստանի Դաշնությունն այսօր լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ, և այն գոտիներում, ուր մխրճված է աշխարհաքաղաքական պրոցեսներում, մեղմ ասած, անհետևանք չի մնում և վնասներ է կրում ՌԴ-ն։ Բախման ռիսկեր կան այսօր էլ։ ՌԴ-Արևմուտք դիմակայությունն արդյո՞ք մեր տարածաշրջանում պայթյունի տեսքով չի դրսևորվի։

-Ռուս-ուկրաինական պատերազմը, իմ կարծիքով, անխուսափելի է դարձել։ Ժամանակի հարց է ընդամենը։

-Դուք նկատի ունեք ոչ թե Դոնբասի կամ Լուգանսկի պայքարը Ուկրաինայի դեմ, այլ բոլորովին նո՞ր ռազմական բախում։

-Ո՛չ, նոր պատերազմի մասին է խոսքը, և փաստերն անգամ վկայում են, որ այդ պատերազմն անխուսափելի է։ Մի շարք փաստեր կարող եմ մատնանշել՝ այն կիբերհարձակումները, որ եղան երկու օր առաջ, որ ռուսական նավատորմը Բալթիկ ծով է շտապում, որ տարբեր պատվիրակություններ զենք են փոխադրում Ուկրաինա։ Այսպիսի օրինակները ցույց են տալիս այդ պատերազմի անխուսափելիությունը։ Հիմա եթե սևծովյան տարածաշրջանն այսպիսի պայթյունավտանգ իրավիճակում է հայտնվել, մյուս կողմից պիտի հասկանանք՝ ՌԴ-ն և Թուրքիան ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկում։ Առաջին հայացքից՝ տարբեր դաշտերում են գործում, բնականաբար, Թուրքիան «Բայրաքթար» է մատակարարում Ուկրաինային, բայց վերջին երկու տարում եղած փորձը մեզ պիտի հուշի, որ դա այնքան էլ այդպես կարող է չավարտվել, բոլորովին այլ սցենարներով կարող է ռազմական բախումը տեղի ունենալ, և Ուկրաինան հանգիստ բաժանվի երկու մասի։ Ամենահավանական սցենարը դա է։ Նոր ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն էլ կտեղադրեն կիսման սահմանագծին։

-Տխուր սցենար է, հատկապես, երբ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է և դաշնակցային պարտականություններ ունի հավանական պատերազմի կողմերից մեկի՝ ՌԴ-ի նկատմամբ։

-Դրանից օգտվում են ընդամենը՝ սեփական քաղաքականությունն իրացնելու համար, ինչպես տեղի ունեցավ Ղազախստանում։ Հայաստանը նախագահում էր ՀԱՊԿ-ի շրջանակում, և իբրև թե Հայաստանը նախաձեռնեց խաղաղապահներ ուղարկելը։ Միայն այն չէ, որ զորքեր ուղարկվեցին, այլ այն, թե ինչպես է դա նշվում․ Պուտինը, Լուկաշենկոն են նշում, որ Հայաստանը նախաձեռնեց։ Դա հատուկ է արվում, չէ՞։ Եթե ռազմական գործողություններ պիտի տեղի ունենա, ապա ՀՀ-ն կրկին ՀԱՊԿ-ի նախագահողի կարգավիճակում է, և ՀՀ վարչապետը որոշակի դերակատարություն է ունենալու այդ ողջ գործընթացում։

-«Դերակատարություն ունենալ» ասելով՝ նկատի ունեք ներքաշվե՞լ ռուս-ուկրաինական հնարավոր կոնֆլիկտում։

-Բնականաբար։

-Իսկ ՀՀ-ն չունի՞ տարբերակ՝ ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմում չներքաշվելու։

-ՀՀ-ն նախ պետք է կամային քաղաքականություն վարի։ Եթե կամակատար է, ինչպե՞ս կարող է չներքաշվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան