Արցախի գրավյալ տարածքներ ադրբեջանցիները կարող են տարին մեկ անգամ այցելել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ադրբեջանցիները տարին մեկ անգամ կարող են այցելել Արցախի գրավյալ տարածքներ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Ավբոմոբիլային տրանսպորտի պետական ծառայության ղեկավար Անար Ռզաևը։

Այցերը հնարավոր է իրականացնել միայն ուղևորատար ավտոբուսներով, ուղևորներն էլ կարող են ապահովագրվել դժբախտ դեպքերից։ Պաշտոնյան նշել է, որ որոշ մարդիկ կարող են անվճար այցելել Արցախի գրավյալ տարածքներ (պատերազմի մասնակիցներն ու հաշմանդամ դարձածները, զոհվածների ընտանիքների անդամները), մյուսները պետք է վճարեն, ինչն այնքան էլ էժան չի լինի։

Բաքու-Շուշի-Բաքու երթուղու արժեքը 10․4 մանաթ է, Բաքու-Ակնա-Բաքու՝ 9․4, Ահմեդբեյլի-Շուշի-Ահմեդբեյլի՝ 7, Բարդա-Ակնա-Բարդա՝ 5 մանաթ, Վանարդայի օդանավակայանից Շուշի՝ 6 մանաթ։ Ահմեդբեյլի-Շուշի ավտոբուսային ուղևորափոխադրումներն իրականացվելու են շաբաթական 4 անգամ, մյուս երթուղիներով՝ երկու անգամ։

Ավտոբուսներն ուղևորվելու են ոստիկանների ուղեկցությամբ․ յուրաքանչյուր ավտոբուսում լինելու է ոստիկանության աշխատակից։

Բացի այդ, թվային զարգացման ու տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումետովը հայտարարել է, որ ներկա փուլում միայն Ադրբեջանի քաղաքացիները կարող են այցելել Արցախի գրավյալ տարածքներ։ Նա նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցելուներին չի թույլատրվի գիշերել այնտեղ, նրանք կկարողանան մի քանի ժամ միայն անցկացնել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանը պատրաստվում է հունվարից 24-ից առաջին կանոնավոր ավտոբուսային երթուղիները գործարկել դեպի Արցախի գրավյալ տարածքներ։

Էմմա Չոբանյան