Եթե իշխանությունն ամեն ինչ անի, վերջացնի, էլ գալիս ենք իշխանության՝ ի՞նչ անենք. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Բարեկեցիկ և լավ ապրելու լոզունգների տակ Հայաստանը տանելու են թուրքացման»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մեր տղերքի մի մասի դիերը դեռ գտնված չեն, արյունը դեռ չի չորացել, այս մարդիկ արդեն խոսում են թուրքերի հետ առևտրի, բժշկական ծառայություններ մատուցելու, ավիաընկերություններ բացելու մասին։ Սա տանելու է Հայաստանի թուրքացման»,- նշեց Սաղաթելյանը:

«Մենք իշխանությանն ասում ենք, որ մինչև պաշտոնական հայտարարությունները ունեցել են Թուրքիայի հետ բանակցությունների ընթացք, իրենք ասում են՝ ոչ: Եթե ​ գաղտնի բանակցություններ չեն վարվել, ապա այդ դեպքում ինչպե՞ս է կայացվել հատուկ ներկայացուցիչներ նշանակելու որոշումը»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ դուք, որպես ընդդիմություն, սպասելու եք իշխանությունը բոլոր հարցերը իր պատկերացմամբ լուծի, հետո՞ գաք իշխանության, Սաղաթելյանը պատասխանեց. «Եթե իշխանությունն իր ծրագրերն իրականացնի, վերջացնի, ամեն ինչ ավարտի, էլ գալիս ենք իշխանության ի՞նչ անենք:

Մեր նպատակը օր առաջ այս իշխանություններին հեռացնելն է, ընտրության ճանապարհով չենք կարողացել, պայքարել ենք, չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է հետ կանգնենք, նահանջենք կամ հարմարվենք ստեղծված իրավիճակին»:

Մարամասները՝ տեսանյութում: