ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվել է հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀԿ-ներին վերաբերվող օրենսդրական բացերը և լուծման տարբերակները: «Հասարակական կազմակերպությունները պետք է էապես տարբերվեն կուսակցություններից, չքաղաքականացվե՛ն»,- ընդգծեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ ովքեր ընտրում են ՀԿ-ների ճանապարհը, իշխանության գալու հավակնություն …

