Ռուսական բիզնեսը հետաքրքրված է Արցախի գրավյալ տարածքների վերականգնման նախագծերին մասնակցությամբ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ռուսական 14 ընկերություններ Ադրբեջանին հայտ են ներկայացրել՝ Արցախի գրավյալ տարածքներում վերականգնման նախագծերի մասնակցելու համար։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսապան Միխայիլ Բոչարնիկովը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ ռուսական բիզնեսը հետաքրքրված է Аրցախի գրավյալ տարածքների վերականգնման աշխատանքներին մասնակցությամբ։

«Ռուսական ընկերությունները 14 հայտ են ներկայացրել՝ նախագծերի կոնկրետ առաջարկներով։ Նրանց մեծ մասը կապալառուներ են, սակայն կան նաև ներդրումային ընկերություններ՝ գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում»,-ասել է Բոչարնիկովը։

Դեսպանը նշել է, որ ռուսական կողմի ներկայացրած նախագծերն ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են երկաթուղային տեխնիկայի, շինանյութերի արտադրությունը, ֆերմերային տնտեսությունների ու էներգետիկ օբյեկտների ստեղծումը։

Բոչարնիկովը հավելել է, որ 2022 թվականին սպասվում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բիզնես առաքելությունների շատ արդյունավետ փոխանակում։

«Նախորդ տարի տեղի է ունեցել Ադրբեջանում Ռուսաստանի երկու բիզնես պատվիրակության այց՝ մոտ 50 ընկերության մասնակցությամբ։ Ռուսական ընկերությունների մասնակցության հարցը Ղարաբաղի ծրագրերում ևս այդ առաքելությունների կարևոր ասպեկտն է եղել»,- ասել է ՌԴ դեսպանը։

Հավելենք, որ ռուսական «ԿԱՄԱԶ»-ն ու Գանձակի ավտոմոբիլային գործարանը միասին ստեղծել են համատեղ ձեռնարկություն՝ Ջրականում աշխատելու համար։

Էմմա Չոբանյան