Մակագրման համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը միանշանակ ձեռնտու է ԲԴԽ-ին․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
26.01.2022 | 14:54«Մակագրման համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը միանշանակ ձեռնտու է ԲԴԽ-ին»,- «Դատական գործերը «ձեռքով» մակագրելու վտանգները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
«Սա դատավորների անկախության վրա ազդող ամենամեծ սպառնալիքն է, սա մտահոգություն չէ, այլ կոնկրետ փաստերի և ահազանգերի հիման վրա արձանագրված ռիսկ է: «Անհաղթահարելի ուժ»-ը և մյուս հարցերը ընդամենը պատրվակներ են, որովհետև այսօր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ամբողջ համակարգը չպարալիզացնել»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ վերջնական արդյունքում բացասական հետևանքները կրողը ՀՀ քաղաքացիներն են:
Մանրամասները՝ տեսանյութում: