Փարիզում մեկնարկել է «նորմանդական ձևաչափի» խորհրդականների հանդիպումը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Փարիզում մեկնարկել է Դոնբասի հարցով «նորմանդական ձևաչափի» խորհրդականների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանը ներկայացնում է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, իսկ Ֆրանսիան և Գերմանիան՝ Էմանուել Բոննը և Յենս Պլյոտները։ Խորհրդականները շփվում են Փարիզի Ելիսեյան պալատում։

Այս հանդիպումն անցկացվում է երկարատև դադարից հետո․ «նորմանդական ձևաչափի» չորս խորհրդականները վերջին անգամ հանդիպել են անցած տարվա սեպտեմբերին՝ տեսակապի միջոցով:

Հիշեցնենք՝ «նորմանդական քառյակը» կամ «նորմանդական ձևաչափը» չորս երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) խումբ է՝ ստեղծված Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով:

Ձևաչափի սկիզբը դրվել է 2014 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների՝ Նորմանդիայում (Ֆրանսիա) կայացած հանդիպման ժամանակ։

Տաթև Ֆռանգյան