Իրանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հանդիպել են Թեհրանում

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Երկրօրյա պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիին, գրում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Աշտիանին ընդգծել է պաշտպանության և անվտանգության ոլորտներում հարաբերությունների ամրապնդման կարևորությունը՝ նշելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև պատմական ու մշակութային ընդհանրությունների շնորհիվ երկու հարևանները պետք է զարգացնեն համակողմանի հարաբերությունները: Նա հավելել է, որ իրենց աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանն ու Ադրբեջանը համագործակցությունը խթանելու լայն հնարավորություններ ունեն։

Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Զաքիր Հասանովն էլ իր հերթին երախտագիտություն է հայտնել Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդին ու Իրանի կառավարությանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցության համար։

Նշենք, որ Զաքիր Հասանովը Թեհրան այցի շրջանակում հանդիպել էր նաև Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերիի հետ։

Էմմա Չոբանյան