ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։ Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա ընդգծեց, որ ճանապարհաշինության բնագավառում ընթացիկ աշխատանքներ են հիմնականում եղել, դրանք շարունակվում են։ «Սյունիքի մարզում՝ Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ …

