ՌԴ-ն Արևմուտքից պատասխան է ակնկալում, հակառակ դեպքում՝ կոնկրետ քայլեր կձեռնարկի․ Լավրով

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը թույլ չի տա քննարկումներով ձգձգել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները և, արձագանքի բացակայության դեպքում, կոնկրետ քայլեր կձեռնարկի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե կառուցողական պատասխան չլինի, և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ կուրսը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահը, կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ»,- ասել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ակնկալում է այս շաբաթ պատասխան ստանալ ներկայացված նախագծերի վերաբերյալ։ Լավրովը նաև ասել է, որ Մոսկվան խստորեն կճնշի իրեն որպես Ուկրաինայի հակամարտության կողմ ներկայացնելու փորձերը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը Կիևին մղում է ուղիղ սադրանքների Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի ղեկավարությանը մինսկյան պայմանավորվածությունների կատարումը ստիպելու փոխարեն։

Այս ամենն արվում է, որպեսզի ԱՄՆ-ն և Եվրոպան իրենց համար միակողմանի առավելություններ ապահովեն, հայտարարել է ՌԴ դիվանագիտության ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան