Բարձրագույն դատական խորհրդում այսօր հրապարակվեցին քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների գրավոր քննության արդյունքները: Քննությանը մասնակցում էր 47 թեկնածու: Գրավոր մրցույթի անցողիկ շեմը համարվում է 48 միավորը՝ նյութական խնդրից՝ 24 միավոր, դատավարական խնդրից՝ 24 միավոր: Գրավոր փուլը հաղթահարողները կմասնակցեն նաև բանավոր մրցույթին:

