Նոր սկանդալ ԱԺ-ում․ Ռուբիկ Հակոբյան-Սիսակ Գաբրիելյան լեզվակռվի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխադարձ վիրավորանքների հերթական չափաբաժինն Ազգային ժողովում։ Մի քանի օր լարված մթնոլորտում ընթացող կրթության հանձնաժողովի նիստը վերածվեց փողոցին բնորոշ լեզվակռվի, որտեղ բառերն ամենևին կիրթ չէին։

Վիճաբանությունը սկսվեց այն պահից, երբ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրված Ռուբիկ Հակոբյանը քննադատեց իշխանական պատգամավոր Նարեկ Բաբայանին, որը մեկ այլ պատգամավոր՝ Լենա Նազարյանի ամուսինն է. պատգամավորներին չհաջողվեց արագ հանդարտեցնել Ռուբիկ Հակոբյանին և ԿԳՄՍ, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին։

Հանձնաժողովում ծագած սկանդալը լսելի էր նաև ԱԺ միջանցքում, ինչի արդյունքում թեժ լեզվակռվին միջամտեց նաև իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Այսպիսով, Ռուբիկ Հակոբյանը հրաժարվեց ՀՌՀ անդամի թեկնածությունից։

Հատկանշական է, որ նման բառապաշարով խոսույթ գործող խորհրդարանում բազմիցս է արձանագրվել։ Factor TV-ն մշտապես փորձում է ատելության խոսք և անվայելուչ բառապաշար չհրամցնել իր հետևորդներին, սակայն մյուս կողմից հետզհետե դժվարանում է մեր աշխատանքն այս առումով, քանի որ նման միջադեպերը գրեթե ամենշաբաթյա բնույթ են կրում։

«Օրենքի պահանջ է, որ եթե ՀՌՀ 6 անդամները տղամարդիկ են, յոթերորդը պետք է կին լինի, և այս համատեքստում անհասկանալի է, թե ինչու է ընդդիմադիր դաշինքն առաջադրել Հակոբյանի թեկնածությունը»,- նկատում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ շեշտելով, որ արձանագրված հերթական միջադեպն անընդունելի է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան