ԵԽ հանձնակատարն Ալիևին կոչ է արել փոխել մարդու իրավունքները խախտող ԶԼՄ-ի մասին նոր օրենքը

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել լրամշակումների համար խորհրդարան վերադարձնել վերջերս ընդունված «Լրատվամիջոցների մասին» օրենքը։ Այս մասին ասվում է Միյատովիչի՝ Ալիևին ուղղված նամակում, հաղորդում է Meydan TV-ն։

Նամակում Միյատովիչը մտահոգություն է հայտնում, որ նոր օրենքն ընդունվել է առանց լայն ու բովանդակալից քննարկումների։ Նրա կարծիքով՝ նոր օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին մարդու իրավունքների, խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ոլորտներում։ Օրենքը նաև չափազանց կանոնակարգում է ԶԼՄ-ներին և լրագրողի մասնագիտությունը, ինչը հակասում է ազատ, անկախ, առանց գրաքննության լրատվամիջոցների և բազմակարծության սկզբունքներին։

«Նոր ընդունված օրենքն է՛լ ավելի է վատթարացնում խոսքի և ԶԼՄ-ների ազատության իրավիճակը։ Այն պետական իշխանության մարմիններին լիազորում է սահմանափակել լրագրողների աշխատանքը լիցենզավորման միջոցով։ Այն նաև հնարավորություն է տալիս սահմանափակումներ մտցնել լրատվական ընկերությունների և կազմակերպությունների ֆինանսական, իրավական և գործառնական գործունեության վրա»,- ասվում է նամակում։

Հավելենք, որ չնայած լրագրողների ու փորձագետների բազմաթիվ բողոքներին՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը դեկտեմբերի 30-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է աղմուկ հանած օրենքը։ Ադրբեջանցի անկախ լրագրողներն ու փորձագետները նաև օրենքի ընդունման դեմ մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել։

Ադրբեջանի նախագահը նոր օրենքը դեռևս չի ստորագրել։

Էմմա Չոբանյան