Հայաստանի քաղաքացիները միջազգային լրատվամիջոցներին ավելի շատ են վստահում․ ի՞նչ են փաստում թվերը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Հայաստանում հարցվածների 16%-ը վստահում է միջազգային մեդիա աղբյուրներին, հայկական և ռուսական մեդիա աղբյուրներին լիովին վստահության ցուցանիշը նույնն է՝ 13%: Այս մասին փաստում է նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի 1,213 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը, որն ուղղված է եղել բացահայտելու ավանդական և սոցիալական մեդիայից տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրները, վերաբերմունքը բարեփոխումների լուսաբանմանը, տեղեկատվության հուսալիության ընկալումները և քաղաքացիների մեդիագրագիտությունը։ 

Հետազոտությունն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի կողմից։ 

Ըստ հետազոտության արդյունքների՝ քաղաքացիներն ամենաանկախը համարում են միջազգային լրատվամիջոցներին, դրան հաջորդում է տեղական ռադիոն։ Հայաստանյան ռադիոյի և միջազգային հեռուստաալիքների լսարանները հիմնականում վստահում են դրանց անկախությանը և տեղեկության հավաստիությանը, գոհ են լրագրողների մասնագիտական որակներից։ Անկախության ցածր ցուցանիշ ունի հեռուստատեսությունը (տեղական և հանրապետական), տեղեկության հավաստիության և լրագրողների պրոֆեսիոնալիզմի ցածր ցուցանիշներ՝ ռուսական և հայկական առցանց ռեսուրսները, սոցիալական ցանցերը։

Բանախոսները նշեցին՝ ուշագրավ է այն հանգամանքը, որ 2021 թվականին ավելի շատ մեդիա սպառողներ են պատրաստ վճարել արժանահավատ և հավաստի տեղեկություն ստանալու համար, քան 2019 թվականին (13% և 6%)։ Այժմ որևէ վճարովի առցանց ռեսուրսի բաժանորդագրված է հարցվածների 4%-ը (1%՝ 2019-ին)։

Վճարելու պատրաստակամություն հայտնածների մեծամասնությունն այսպիսի ռեսուրսի բաժանորդագրության համար պատրաստ է վճարել ոչ ավելի, քան 4,000 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։