Ադրբեջնական պատվիրակությունը` փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ այս պահին Աղվերանի «Apricot» հյուրանոցում է: Դեպի հյուրանոց տանող ճանապարհը փակել է ՊՊԾ-ն: Factor TV-ի նկարահանող խումբն աշխատում է հյուրանոցի մոտից: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատվիրակության Հայաստան այցի մասին առաջինը հայտնեցին ադրբեջանական լրատվամիջոցները: Դրանից հետո միայն ՀՀ արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատեց տեղեկությունը: Գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ …

