Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
21.05.2026 | 16:12
Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»
21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
Բոլորը

Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիան հայտարարել է նախագրանցման մեկնարկը։

Իտալական աշխարհահռչակ ակումբի հայաստանյան ակադեմիայի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ծրագրի վերաբերյալ։ Ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը, ակադեմիայի տնօրեն Ալբերտ Աբրահամյանը, Իտալիայից ժամանած տեխնիկական տնօրեն Ջուզեպե Զապելան լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են ծրագրի նպատակներն ու տեսլականը, ուսումնական մեթոդաբանությունը, ակադեմիայի կառավարման և մարզչական կազմի ձևավորման հիմնական ուղղությունները և այլ մանրամասներ։

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան բացվելու է այս տարվա օգոստոսին, Երևանում ունենալու է երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։

«Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող մարզաբազայում լինելու է 1600 երկրպագուի համար նախատեսված ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգի մարզադաշտ։

Մեկնարկային տարում ընդունելությունը նախատեսված է լինելու 5-12 տարեկան երեխաների համար (առավելագույնը՝ 1000, հաջորդող տարիներին մինչև 100 նոր երեխա)։

Ամսական ուսման վարձը կազմելու է 164 000 դրամ։ 5-10 տարեկանների համար լինելու են միայն վճարովի խմբեր։ 11-12 տարեկան երեխաների համար տեղերը սահմանափակ են, լինելու են վճարովի ու անվճար խմբեր (սելեկցիայի հիման վրա)։

Ակադեմիայում կարող է մարզվել շուրջ 1500 երեխա։ 100 երեխաներ ունենալու են անվճար մարզվելու հնարավորություն, նրանցից 40-ը լինելու են մարզերից։

Ֆուտբոլային կրթական ծրագիրը ներառում է՝

  • 5-17 տարեկան տղաների և աղջիկների համար միջազգային մակարդակի կրթական համակարգ և մարզումներ «Յուվենտուսի» պաշտոնական մեթոդաբանությամբ
  • Մարմնամարզություն՝ մկանային համակարգի ճիշտ ձևավորման համար
  • Իտալերենի և անգլերենի ուսուցում
  • Մաթեմատիկա՝ տրամաբանության և կոորդինացիայի զարգացման համար
  • Շախմատ, որը նույնպես նպաստում է կոորդինացիայի զարգացմանը
  • Տարեկան ամբողջական բժշկական զննում «Medicina Dello Sport»-ում

Տարեկան փաթեթը ներառում է՝

  • Համազգեստի ամբողջական հավաքածու
  • Ընդհանուր բժշկական զննում (անալիզներ, ԷՍԳ, էխո, սոնոգրաֆիա և այլն)
  • Վնասվածքների ապահովագրություն
  • «Յուվենտուս» ՖԱ-ի պաշտոնական մարզման ծրագիր
  • Տարիքին համապատասխան ֆուտբոլային ֆիթնես ծրագիր
  • Սպորտային հոգեբանի աջակցություն
  • Սննդաբանի անհատական խորհրդատվություն
  • Մարմնամարզություն, շախմատ, մաթեմատիկա
  • Իտալերենի և անգլերենի ուսուցում
  • Առողջ սնունդ մարզային խաղերի ընթացքում
  • Մասնակցություն Juventus Academy World Cup-ին (լավագույն թիմերի համար)
  • Ընտրված խաղացողների մարզումներ Թուրինում
  • Սպորտային տեխնոլոգիական սարքեր
  • Բջջային հավելված՝ կապի և կառավարման համար
  • «Parent’s card»-ի տրամադրում

Ենթակառուցվածքներ

  • Փակ տարածք և բարձր անվտանգության համակարգ
  • Հյուրանոց / կացարան՝ մարզերի երեխաների համար
  • Բնական և արհեստական խոտածածկով 13 տարբեր չափսերի դաշտեր
  • Ֆունկցիոնալ մարզասրահ (GYM)
  • Ձմեռային մարզումների փակ դաշտ փոքրերի համար
  • 18 հանդերձարան
  • Ժամանցի գոտիներ
  • Կացարաններ մարզաբազայում՝ եվրոպացի մարզիչների համար
  • Հայաստանում առաջին LED լուսարձակային համակարգ՝ լուսային շոուի հնարավորությամբ
  • UEFA 2-րդ կարգի նորակառույց մարզադաշտ
  • Հոլանդական GreenFields և Edel Grass բարձրակարգ արհեստական խոտածածկույթ
  • Բարձրորակ, լուսավորված խաղադաշտեր
  • Հարմարավետ սպասասրահներ ծնողների համար
  • Էկոլոգիական և կայուն լուծումներով մարզաբազաներ (արևային վահանակներ, անձրևաջրերի վերաօգտագործում և այլն)