«Սև՞», թե՞ «սպիտակ»․ Երևանի քաղաքապետի՝ 2018 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի առաջադրած թեկնածուի հայտնի արտահայտությունը բուռն քննադատությունների արժանացավ։ Նրան մեղադրեցին հասարակությունը բևեռացնելու, բաժանարար գծեր քաշելու մեջ։ «Սևերի» և «սպիտակների» թեզն առաջ քաշած Մարությանն այժմ «սևերի բևեռում» հայտնվելու վտանգի տակ է․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է նրան անվստահություն հայտնել։ Խմբակցության ղեկավար …

