Էրդողանի խոսնակը հայտարարել է՝ Թուրքիան միակ երկիրն է, որ կարող է միջնորդի դեր ստանձնել ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակն, իմ կարծիքով, ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ առևտուրը։ Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է հենց ՌԴ-ի ու Ուկրաինայի առաջնորդների դիրքորոշումը, որոնք կարող են նվազեցնել առճակատման ինտենսիվությունը, իսկ Թուրքիայի նախագահը կարող է օգնել՝ կատարելով միջնորդի արդյունավետ դեր։ Այս մասին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում , գրում է Անադոլու գործակալությունը։

Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարի վերջին այցը Կիև տեղի է ունեցել տարածաշրջանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։

«Ուկրաինայում Էրդողանի այցը ընդունել են շատ դրական։ Նման դիրքորոշում ունի նաև ՆԱՏՕ-ն։ Նախագահ Էրդողանը Կիևում շատ հավասարակշռված հայտարարություններ է արել՝ կողմերին երկխոսության կոչ անելով։ Կարծում եմ՝ չափազանցություն չի լինի ասել, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է միջնորդի դեր կատարել ստեղծված իրավիճակում։ Նույն Պուտինի հետ Արևմուտքի առաջնորդների շփումները բոլորովին այլ բնույթ են կրում»,-ասել է Քալընը։

Նա նշել է, որ հենց Ուկրաինայում բացահայտ կերպով անհանգստացած են ՌԴ մոտալուտ ագրեսիայի վերաբերյալ Արևմուտքի պնդումներից։

«Ցանկացած պատերազմ ռիսկ և բեռ է, որը պետք է հնարավորինս հաշվարկել, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական հարթության վրա։ Շատ կաևոր է ձգտել նվազեցնել լարվածություը ու պատասխանել մի պարզ հարցի՝ ինչպիսի՞ն է լինելու աշխարհաքաղաքական դասավորությունը Սառը պատերազմի ավարտից 30 տարի անց։ ՌԴ նախագահի նպատակը իմ կարծիքով ՝Ուկրաինան չէ, այլ սակարկումը Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ։ ՌԴ-ի ու Արևմուտքի առճակատման ֆոնին շատ կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը»,-ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։

Քալընը նաև հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահի Թուրիքա այցի արդյունքներով կողմերն ընդունեն նախագահ էրդողանի առաջարկությունը միջնորդության վերաբերյալ, ապա Սևծովյան տարածաշրջանի համար վատագույն սցենարները մոռացության կմատնվեն։

Էմմա Չոբանյան