Այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ապարանի նստավայրում տեղի ունեցավ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու գործով դատական նիստը, որը կարճ ժամանակ անց դարձավ դռնփակ, քանի որ տուժողի անձնական կյանքին վերաբերող հարցեր են քննվելու դատական նիստում։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի դեկտեմբերին 43-ամյա Կ․Պ․-ն, նախնական համաձայնության գալով Մ․Ա․-ի հետ, գնացել է Աշտարակ քաղաք, որտեղ …

