Լարված իրավիճակ Վարդենիսում․Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները փակել էին ճանապարհը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտից Վարդենիսում, Ծովագյուղի հատվածում, տեղի բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով նորընտիր քաղաքապետ Ահարոն Խաչատրյանին փոխանցել համայնքապետարանի բանալիներն ու կնիքը։

Առավոտյան կայացած ավագանու նիստից հետո, որին ներկա չեն գտնվել ՔՊ անդամները, աշխատակազմի քարտուղարը հրաժարվել է հանձնել կնիքն ու բանալիները՝ նշելով, որ ինքը չունի այդ իրավասությունը և որ պետք է դիմել Գեղարքունիքի մարզպետարան, իսկ մարզպետարանից էլ գրավոր դիմում եմ պահանջել։ Դրանից հետո համայնքապետարանի բակում հավաքված քաղաքացիները փակել են ճանապարհը։

Գեղարքունիքի մարզային ոստիկանապետը հորդորել է բացել ճանապարհը, սակայն քաղաքացիները չեն համաձայնել՝ հիշեցնելով հեղափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանի գործողությունները։

Հիշեցնենք, որ 2021թ-ի դեկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ 13 մանդատ ստացել էր ՔՊ-ն և 14 մանդատ՝ «Ահարոն Խաչատրյան», «Միասնական Վարդենիս» խմբակցությունները, որոնք դեկտեմբերի 30-ին կայացած նիստի ժամանակ քաղաքապետ են ընտրել Ահարոն Խաչատրյանին։ Քվեարկության ժամանակ, սակայն, նիստին ներկա չեն եղել ՔՊ անդամները և ընտրությունը անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան։ Փետրվարի 2-ին դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամների հայցը և անվավեր ճանաչել Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու որոշումը, որի համաձայն՝ Ահարոն Խաչատրյանն ընտրվել էր համայնքապետ։ Դատական ակտի համաձայն՝ ավագանու նոր նիստ պետք է լինի։ Որոշումն ուժի մեջ կմտնի 1 ամսից։

Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ որոշումը չեն բողոքարկի, եթե վստահ լինեն, որ հաջորդ նիստը նախորդի ճակատագրին չի արժանանա և կկայանա, իսկ մինչ այդ քանի դեռ որոշումը ուժի մեջ չի մտել, պահանջում են, որ թույլ տան՝ ընտրված համայնքապետն իրականացնի իր աշխատանքը։

Ահարոն Խաչատրյանը հայտնել է, որ մարզպետարանի հետ ունի պայմանավորվածություն, որ 10-օրյա ժամկետում խնդրին լուծում կտրվի, ինչից հետո ճանապարհը բացվել է։

Սաթենիկ Հայրապետյան