Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում և Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: «Օրենքների նախագծերի փաթեթով կարգավորվելու է տնտեսվարողներին հարակից տարածքներում առևտուր կազմակերպելու կամ ծառայությունների մատուցման գործընթացը»,- ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման և …

