ՄԻՊ-ի ներկայացուցիչները սպա-իրավաբանների հավաքին ներկայացրել են ԶՈՒ ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում վեր հանված խնդիրները

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Համլետ Հարությունյանը մասնակցել են զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

ՊՆ վարչական համալիրում կազմակերպված մասնագիտական հավաքի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Զինված ուժերում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման կարևորությունը, բանակում մարդու իրավունքների ապահովման և երաշխավորման տեսանկյունից կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում նաև անդրադարձ է կատարվել «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի արտահերթ հրապարակային զեկույցին:

Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները նաև ներկայացրել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ իրականացված այցերի, դրանց շրջանակներում անցկացված առանձնազրույցների արդյունքում վեր հանված գործնական խնդիրներ:

Առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը:
Attachments area