Չավուշօղլուն հայտնել է՝ Անթալիայի ֆորումին Փաշինյանին չեն հրավիրել, այլ`  Միրզոյանին ու  Ռուբինյանին․Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Երևանը դեռ չի պատասխանել թուրքական կողմի հրավերին՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ մարտի 11-13-ը կայանալիք ֆորումի հրավեր ուղարկվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ու ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավեր չի ուղարկվել։

«Մենք Փաշինյանին հրավեր չենք ուղարկել, մեր նախագահն է առաջնորդներին հրավիրում։ Հայաստանից դեռ հաստատում չկա ֆորումին մասնակցության»,-ասել է Չավուշօղլուն։ 

Բացի այդ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի ցանակությամբ է հայ և թուրք հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը կայանում Վիեննայում։ Չավուշօղլուն ասել է, որ  հեռախոսով առաջարկ է եղել երկրորդ հանդիպումը կա՛մ Վիեննայում, կա՛մ Ժնևում անցկացնել։

«Պարոն Սերդարի հետ (նկատի ունի թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին) խոսեցինք ու խորհրդակցեցինք։ Քանի որ Ժնևում նախկինում ձախողում էր եղել, ասացինք՝ թո՛ղ շարունակությունը դրա նման չլինի, ասացինք՝ թո՛ղ լինի Վիեննայում»,-ասել է Չավուշօղլուն։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների երկրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում փետրվարի 24-ին։

Էմմա Չոբանյան