Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մի քանի ժամ շարունակ քննվում էր Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդությունը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ դատարանը արդեն հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու․ «Որոշման հրապարակման ժամը դեռ հայտնի չէ, լրացուցիչ զանգելու են տեղեկացնեն»,- ասաց Վարոսյանը։ Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր երեկ։ Նրան միանգամից …

