Իշխանության անտարբերությունը խորացնում է Թուրքիայից, Ադրբեջանից եկող սպառնալիքները. Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Եվրասիական տարածությունում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ առաջիկա տարիներին տեղափոխվելու ենք տարածաշրջանում ու, առհասարակ, աշխարհում նոր վերախմբավորումների, արտաքին քաղաքական խմբագրումների, դաշինքների իմաստավորման , ինտեգրացիոն նոր նախագծերի ու բաժանարար գծերի խորացման նոր ժամանակահատված, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ Հայաստանը ստեղծված իրադրությունը ու առաջիկա գործընթացները խորն ուսումնասիրելու, իրադրությունը ճշգրիտ գնահատելու, ախտորոշելու կարևոր խնդիր ունի:

«Դիվանագիտական ջանքեր գործադրելուց զատ, անվտանգային համակարգը պետք է նախապատրաստել երկարատև դիմակայությունների շրջափուլի, իսկ դա ենթադրում է համակարգի վերականգնում, արդիականացում ու կանխատեսելի նոր սպառնալիքներին դիմակայության իմունիտետի և կենսունակության ապահովում:

Հայաստանի իշխանությունների ներկայիս կեցվածքը, անտարբերությունը, տեղ-տեղ գործելու ու բացառապես իշխանության պահպանության դիքրերից հանդես գալու քաղաքականությունը ոչ միայն խորացնում է Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքները, այլ, վստահաբար, բերելու է նոր ռիսկերի, որոնք կառավարելուն ու չեզոքացնելուն ուղղված որևէ գործնական քայլ այս իշխանությունը չի գործադրում…

Եթե իշխանությունում կարծում են, թե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցությունների պատրաստակամությունը, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից հետ կանգնելը ու միակողմանի զիջումների գնալը բավարարելու է դրանց քաղաքական ախորժակը, ապա սխալվում են:

Այս իշխանությունը երկիրը գլորում է իներցիայի, անորոշությունների ու անկանխատեսելի գործընթացների դաշտ, որի պայմաններում հայկական շահի ապահովումն ու հայի ֆիզիկական գոյությունը լուրջ սպառնալիքների տակ է», – հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: