«Ի՞նչ է նշանակում՝ ո՞ւր եք գնում. Անթալիա մեկնելու հարցը դեռ որոշված չէ». Ռուբինյանը՝ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավիրված են մասնակցելու մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին:

«Ասում եք՝ ո՞ւր եք գնում, իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ տեղ գնում ենք»,- ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարության մեջ հնչեցրած հարցադրմանը՝ նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ հրավիրված են, բայց դեռևս որոշում չի կայացվել՝ կգնան, թե ոչ:

«Երբ որ որոշում կայացվի, առաջինը Դուք կիմանաք, կզանգեմ, կասեմ Ձեզ»,- նշեց Ռուբինյանը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին:

Նշենք, որ ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին  Գեղամ Մանուկյանը հետևյալ հարցադրումներն էր հնչեցրել.«Ո՞ւր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը: Թուրքական զբոսաշրջային այս քաղաքում արդեն երկրորդ տարին է, որ կայանալու է,  պայմանական ասած, միջազգային ֆորումը, իսկ իրականում Էրդողանի մեծապետական նկրտումներին հագուրդ տվող համաժողովը: 2021-ին եվրոպացիները դա արհամարհեցին, Ռուսաստանը կտրուկ բոյկոտեց… Ո՞ւր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը, ո՞վ է նրանց խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին, մնում է անհայտ, թերևս, Ժիրայր Լիպարիտյանը… Միրզոյանն ու Ռուբինյանը կարող են ծուղակում հայտնվել Անթալիայում»:

Մանրամասները՝ տեսանյութում: