Շիրակի մարզի Ամասիա խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Նրանք չեն վերցնելու մանդատները։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Մերգել Ղարիբյանը, որը նաև Արփի խոշորացված համայնքի ղեկավարն է։ Ըստ Ղարիբյանի՝ խոշորացվող Ամասիայում համայնքապետը պիտի լինի ՔՊ-ից, քանի որ ձայների քանակով ՔՊ-ն …

