Բայդենը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Շոլցին

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Գերմանիայի կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո Օլաֆ Շոլցն առաջին անգամ մեկնել է Վաշինգտոն՝ Սպիտակ տանը հանդիպելու նախագահ Ջո Բայդենի հետ: Շոլցը ԱՄՆ-ին և Գերմանիային անվանել է «ամենամոտ դաշնակիցներ», գրում է «Ամերիկայի ձայնը»:

Հանդիպման ընթացքում Շոլցը հավաստիացրել է Բայդենին, որ իր երկիրը կանգնած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների կողքին՝ հակազդելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած ագրեսիայի։

Գերմանիայի կանցլերի և ԱՄՆ նախագահի բանակցությունները վերաբերել են Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին տիրող լարված իրավիճակին, որտեղ տեղակայված է մոտ 100 հազար ռուս զինծառայող։

«Մենք ամենամոտ դաշնակիցներն ենք և ակտիվորեն աշխատում ենք միասին, դա անհրաժեշտ է, որպեսզի քայլեր ձեռնարկենք Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար»,- ասել է Շոլցը Գերմանիայի կանցլերի պաշտոնում Սպիտակ տուն իր անդրանիկ այցի ժամանակ։

Ջո Բայդենն իր հերթին հավանություն է տվել Վաշինգտոնի և Բեռլինի սերտ կապերին՝ հավելելով, որ երկու երկրներն էլ «համաժամանակյա աշխատում են»՝ հետագայում զսպելու ռուսական ագրեսիան։

Պատասխանելով «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ հարցին՝ Բայդենն ասել է, որ նախագծի իրականացման հնարավորություն չի լինի, եթե ռուսական տանկերն ու զորքերը հատեն Ուկրաինայի սահմանը, գրում է DW-ի անգլալեզու տարբերակը։

«Այլևս չի լինի Հյուսիսային հոսք-2-ը: Մենք դրան վերջ կտանք: Ես ձեզ խոստանում եմ, որ մենք կկարողանանք դա անել»,- հայտարարել է Բայդենը:

Տաթև Ֆռանգյան