Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Ուղուր Քալքանը հայտնել է, որ քաղաքի դպրոցներում մեկում սիմիթը (հացի տեսակ) վաճառում են կտրատած, գրում է «Ահվալ» գործակալությունը։ Դպրոցի ճաշարանում սկսել են կտրատած հաց վաճառել, քանի որ վերջին ամիսներին թե՛ ալյուրը, թե՛ քունջութը թանկացել են։ «Ցավոք, նրանք կիսել են սիմիթները։ Հավանական է, որ հացաբուլկեղենի …

