ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-20-ը պատվիրակություն կգործուղի Վրաստան՝ Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 17-ին ստորագրած որոշման մեջ: Որոշման համաձայն՝ ՀՀ պատվիրակության կազմում լինելու են Լենա Նանուշյանը, Ռաֆայել Գևորգյանը, Աննա Մազմանյանը, Արթուր Մարտիրոսյանը, Ռուբեն Սարգսյանը, Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանը, Դավիթ …

