Համաշխարհային նոր պատերազմի շեմին․ ինչ հետևանքներ կունենա ՀՀ-ի ներքաշումը ռուս-ուկրաինական կոնֆլիկտում․ «Ուշադրության կենտրոնում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
Բոլորը

Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի թեման Ուկրաինայի շուրջ ստեղված իրավիճակն է և դրա հնարավոր ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։

«Գլոբաիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Ուկրաինայում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը վատ չէ՝ չնայած նրան, որ ինքը վերջերս՝ Կիևում եղած ժամանակ, սպասում էր, որ ավելի շատ քննադատություններ կհնչեին։

«Դաշտ կա աշխատելու»,- ասաց նա։  Գրիգորյանն, ամեն դեպքում, ունի մտավախություն, որ Հայաստանը կանգնելու է ընտրության առջև՝ աջակցի՞ Ռուսաստանի ագրեսիային, թե՞ չեզոքությունը շարունակի պահել։
«Ես չեմ զգում, որ մեր իշխանությունները «կարմիր գծերը» չեն հատի։ Հասկանում եմ, թե որքան դժվար է լինելու։ Հասկանում եմ, որ նրանց կարող են ստիպել, բայց պետք է ընդառաջ քայլեր անել, այսինքն՝ ոչ թե սպասել, որ իր «ռազբորկան» սկսվի ու քեզնից պահանջեն․․․ Ինչո՞ւ Ադրբեջանը գնաց Կիև։ Մեկ պատճառով․ եթե վաղը, մյուս օրը Ռուսաստանը նրանից ինչ-որ բան պահանջի, ինքն ասի՝ «ես իմ դիրքորոշումն արդեն ցույց եմ տվել»,- մատնանշեց նա։

Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոոսյանն ուղղակի ռազմական ներգրավվածության հավանականությունը բացառեց, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանը Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանին կարող է սատարել տարբեր միջազգային կառույցներում իր քվեարկություններով, ինչպես արել է տարիներ շարունակ։

«Այդ տենդենցը կշարունակվի։ Բայց այն, որ թեկուզ մեկ հայ զինվոր ուղղակի մեկնի Ուկրաինա, այնտեղ մասնակցի որևէ ռազմական գործողության՝ դա կլինի երկկողմ հայ-ռուսական ձևաչափով, ՀԱՊԿ-ի ձևաչափով՝ խաղաղապահ կամ օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի տեսքով, ես դրա հնարավորությունը գնահատում եմ գրեթե զրոյին մոտ»,- ասաց նա։
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմը շատ քիչ հավանական համարեց, բայց դրա լինելու պարագայում նա վստահ է, որ Ռուսաստանը ներգրավելու է Հայաստանին իր գործողություններում։

«Այստեղ հարցը այն է, որ այդ դեպքում Ռուսաստանը կդառնա վտարանդի պետություն աշխարհի համար։ Եվ իր պատկերացումն այն է, որ այդ ժամանակ իր ազդեցության տակ գտնվող երկրները նույնպես դառնան «վտարանդի պետություններ» աշխարհի համար։ Դրանով նա հավելյալ անգամ կկրկնապատկի իր ազդեցությունն այդ երկրներում։ Երբ նա կործանվում է, նա պետք է իր հետ մյուսներին քաշի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան