Ինձ ավտոմատով փողոցներում քայլելիս տեսե՞լ եք․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանն այն մասին, որ ընդդիմադիրների կարծիքով՝ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ ունեցել է այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո նրա կարծիքները փոխվել են:

Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ ժամանակին ասել է, որ բուհերը կուսակցական չպետք է լինեն, բայց արդյունքում պարզվել է, որ բուհերում կուսակցական թաքնված բջիջներ են ծվարել. «Մեկ էլ մի X պահի բուհերը դարձել էին ընդդիմադիր բջիջներ: Ասել ենք, որ քաղաքական նշանակումներ դիվանագիտական ծառայության մեջ սահմանափակ ենք անելու, բայց հիմա ասում ենք՝ ոչ, սահմանափակ չենք անելու»:

Փաշինյանը նշեց՝ ասում են՝ «միջազգային գործընկերներից ստանում ենք այսպիսի արձագանք», ապա հարց հնչեցրեց՝ «կներեք, ինչպիսի՞ արձագանք ենք ստանում»:

«Միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում», – նշեց նա:

«Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս։

Կամ, որ ասում են՝ «Հայաստանի հետ այսպես են վարվում»… Բա որ Ղարաբաղ այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում, արտահանձնում էին  Ադրբեջանին, դա Հայաստանի  նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր։

Ե՞րբ սկսեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչո՞ւ ձայն չիէք հանում։

Կամ ասում են «ՀՀ կառավարությունը Հայաստանի հասցեին հնչած բաներին լավ չի արձագանքում»: Քաղաքական մեծամասնությունը արձագանքել է, դուրներդ չի գալիս, դուք արձագանքեք, դուք կարո՞ղ է Հայաստանից չեք կամ կարո՞ղ է Հայաստանը չեք ներկայացնում կամ կարո՞ղ է հարցական նշանը հանենք այս նախադասության վրայից», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահեցրեց, թե Հայաստանի միջազգային բրենդը ժողովրդավարությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում: