Մոսկվայի առաջատար տեխնիկական համալսարաններից մեկի՝ МИРЭА-ի ուսանողներից մեկին ձերբակալել են՝ հանրակացարանում ուսանողներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը ներգրավելու փորձի համար։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են մայրաքաղաքի Անվտանգության դաշնային ծառայության վարչությունից։ «Կանխվել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության աջակիցներից մեկի գործունեությունը, որը փորձել է մայրաքաղաքի բուհերից մեկի ուսանողներին ներգրավել կրոնական ծայրահեղական և ահաբեկչական գործողությունների …

