ՀԱՊԿ-ը և ՄԱԿ-ը քննարկում են խաղաղապահ գործունեությունն ինտեգրելու եղանակները

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և ՄԱԿ-ը քննարկում են ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությունն ինտեգրելու եղանակները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը։

Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 16-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և, ի թիվս այլ հարցերի, կխոսի Ղազախստանում իրավիճակը կայունացնելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջանքերի մասին։ Ռուսաստանը փետրվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահն է։ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։

Աղասանդյանի խոսքով, խաղաղապահության թեման, որը փոխգործակցության առանցքային ուղղություններից է, փետրվարի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շատ բանախոսների ուշադրության կենտրոնում է լինելու։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի միջև գործնական շփումները պարբերական հիմքի վրա են դրվել 2010 թվականի մարտին նրանց քարտուղարությունների միջև համագործակցության մասին համատեղ հռչակագրի ընդունումից հետո:

«Դրա հիման վրա 2012 թվականի սեպտեմբերին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀԱՊԿ քարտուղարության և ՄԱԿ-ի քարտուղարության խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի միջև, ստեղծվել է խաղաղապահ հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Քննարկվում են համագործակցության հեռանկարային ոլորտները, ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ինտեգրելու եղանակները և ՀԱՊԿ կրթական կազմակերպություններում խաղաղապահ ուժերի անձնակազմի վերապատրաստման ծրագրերի հավաստագրման հարցեր»,- ասել է Աղասանդյանը։

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության գործնական փորձն ուսումնասիրելու նպատակով ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչներն այցելել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի տեղակայման վայրեր։

«Խաղաղապահ գործունեությունը կարգավորող նորմատիվ-իրավական դաշտը մշակվում է հենց ՀԱՊԿ ձևաչափով, ինչը, ի թիվս այլ բաների, ենթադրում է մեր կազմակերպության խաղաղապահ ուժերի օգտագործման հնարավորությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում»,- հավելել է Աղասանդյանը։

 

Տաթև Ֆռանգյան