Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը. անձեռմխելիության հաղթահարման իրավական հարցի հիմքով դատարանը չի դիմի Սահմանադրական դատարան։ Հիշեցնենք՝ երեկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ …

