Հանրային քննարկման է դրվել 2022-2023 ուստարվա համար ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերի նախագիծը

Լուրեր

15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել 2022-2023 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերի նախագիծը՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ըստ առաջարկվող նախագծի՝2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 2922 տեղ, որից 88-ը՝ օտարերկրյա քաղաքացիների համար: Նախորդ տարվա համեմատ` այս տարի նախատեսվել է 100 տեղով ավելացնել բակալավրի կթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվելու են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը պետության տնտեսության զարգացման համար։

Անվճար ուսուցման ընդունելության համար ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված 1938 տեղերից 1100-ը (56,8%) կտրամադրվի ԲՏՃՄ (STEM) ոլորտի մասնագիտություններին, որից տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին՝ 414 տեղ (37,6%): Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար STEM ոլորտի մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության համար հատկացվել էր 1000 տեղ, որից տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների (IT) ոլորտին՝ 272 տեղ: Այսինքն՝ այս տարվա նախագծում նշված երկու ուղղություններին հատկացվող անվճար տեղերն ավելացվել են։

Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով 2022-2023 ուսումնական տարվա համար Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես նախատեսվել է հատկացնել 230, իսկ ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին՝ 76 տեղ։ Oտարերկրյա ռազմաուսումնական հաստատությունների համար նախատեսված տեղերն ավելացվել են 33-ով՝ նախորդ տարվա 82-ի փոխարեն. այս տարի սահմանվել է 115 տեղ:

ՀՀ ՊՆ ‹‹Պատիվ ունեմ›› ծրագրով ընդունելության համար այս տարի նախատեսվում է հատկացնել 245 տեղ, այդ թվում` 20 տեղ՝ Արցախի Հանրապետությանը:

Այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն ‹‹Արարատյան բակալավրիատ›› ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:

Վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության համար կտրամադրվի 22300 տեղ։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշման։

Նշենք, որ բուհերին նախապես հանձնարարվել էր անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ:

Նախագծի մշակման ժամանակ հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով։

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև փետրվարի 23-ը։