Ուկրաինայի շուրջ ՌԴ զորավարժություններ են ծավալվում․ արևմտյան երկրները շարունակում են ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրել

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմտյան երկրները Ուկրաինայի հետ միասին շարունակում են ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրել։ Բարձր մակարդակի դիվանագիտության երկու օրերն ավարտվեցին երեքշաբթի օրը Ֆրանսիայի և Լեհաստանի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հայտարարությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՕլաՖ Շոլցը, Էմանուել Մակրոնը և Անջեյ Դուդան Բեռլինում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կրկին Մոսկվային կոչ անելով ելք փնտրել բանակցություններում։ Նրանք ասել են, որ աջակցում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հայտարարել են, որ ընդդեմ հարևանի ՌԴ կողմից ագրեսիվ գործողությունների դեպքում սպասվում են լուրջ հետևանքներ։

Այդ մասին հանդիպումից հետո ասել է Գերմանիայի կանցլերը։ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ նոր ոտնձգություններն անընդունելի են և կհանգեցնեն Ռուսաստանի համար հեռահար քաղաքական, տնտեսական և, իհարկե, ռազմավարական հետևանքների»,- ասել է Օլաֆ Շոլցը։

Երկուշաբթի օրը Էմանուել Մակրոնը Մոսկվայում և Վաշինգտոնում բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի, Ջո Բայդենը՝ Օլաֆ Շոլցի հետ, ապա երեքշաբթի օրը Մակրոնը Կիևում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ նույն օրը Բեռլինում կայացել է Գերմանիա-Ֆրանսիա-Լեհաստան գագաթնաժողովը։

Բացի այդ, ինչպես երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, Ջո Բայդենը երկու անգամ կապվել է Մակրոնի հետ անցած շաբաթվա ընթացքում և նախատեսում է մոտ ապագայում կրկին խոսել նրա հետ։

Այժմ, ինչպես գրում են որոշ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցներ, Ուկրաինայի շուրջ բառային պատերազմը կարծես թե կարճատև դադար է վերցրել, և աշխարհը հետևում է, թե ինչպես են զարգանում ՌԴ զորավարժությունները Ուկրաինայի շուրջ:

Երեքշաբթի օրը Ստամբուլից հաղորդեցին, որ Բալթյան նավատորմի երեք խոշոր դեսանտային նավեր Բոսֆորով անցել են Սև ծով։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հյուսիսային նավատորմի ևս երեք խոշոր դեսանտային նավ 24 ժամվա ընթացքում կմտնի Սև ծով։ Խոշոր զորավարժություններ կանցկացվեն Ղրիմում և հարակից տարածքներում։

Ռուս և բելառուս զինվորական պաշտոնյաներն ասում են, որ ավարտվել է զորքերի տեղակայումը, որոնք կմասնակցեն «Դաշնակցային վճռականություն» զորավարժություններին: Զորավարժությունների ակտիվ փուլի մեկնարկը նախատեսված է փետրվարի 10-ին։

 

Տաթև Ֆռանգյան