ՆԱՏՕ-ն լրջորեն անհանգստացած է «վերջին ամիսներին Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական ներկայության զգալի, չհիմնավորված և չարդարացված կուտակմամբ» և մերժում է Կիևի ու դաշինքի կողմից սադրանքների վերաբերյալ «ՌԴ կեղծ մեղադրանքները»: Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քաղաքական որոշումները կայացնող մարմինը ՌԴ-ին կոչ է արել «օգտագործել դիվանագիտական ուղիները …

