Զասը կարծում է՝ Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սպառնալիք է ողջ ՀԱՊԿ-ի համար

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը սպառնալիք է ստեղծում ոչ միայն այս երկրների, այլև ողջ ՀԱՊԿ-ի համար։ Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի շրջանակներում «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գործողությունները հանգեցնում են ողջ տարածաշրջանի ռազմականացմանը։ Զասը միաժամանակ կարծում է, որ անվտանգության երաշխիքների շուրջ Մոսկվայի բանակցություններն Արևմուտքի հետ բխում են ՀԱՊԿ-ի շահերից։

«Մենք պետք է հաշվի առնենք ժամանակակից իրողություններն ու մարտահրավերները և հարմարեցնենք ՀԱՊԿ գործող մեխանիզմները այդ մարտահրավերներին, ինչպես նաև մշակենք նոր մեխանիզմներ: Մենք մտադիր ենք էլ ավելի ուժեղացնել մեր հավաքական ուժերը, բարձրացնել  մարտունակությունը՝ առաջադրանքները կատարելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Նա ընդգծել է, որ առաջնահերթություն է տրվելու Արագ արձագանքման հավաքական ուժերին և խաղաղապահ ուժերին։

Տաթև Ֆռանգյան